Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է Պեկին, հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով երեք անանուն աղբյուրներին: 2011 թվականին պաշտոնը զբաղեցնելուց հետո սա նրա առաջին հայտնի օտարերկրյա ուղեւորությունն է  եւ ապրիլին կայանալիք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հանդիպման նախօրեին:

Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, այցի մանրամասները եւ նպատակները դեռ անհայտ են: Նշենք, որ Պեկինը պաշտոնապես չի հաստատել Կիմի այցը:

Ավելի վաղ, ճապոնական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյա այցելել է Պեկին: