Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը Երեւան կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։

Հյուրին ուղեկցում էին նրա կողմից գլխավորած պատվիրակության անդամները, Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի  տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Վարդանյանը եւ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ։

Պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, ինչպես նաեւ մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ժան Ասելբորնը եղեւնի է տնկել Հիշողության պուրակում։