Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը մարտի 27-ի առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ Ասելբորնը հայտարարել է. «Ինձ և պատվիրակության անդամների համար կարեւոր էր այցելել Ծիծեռնակաբերդ: Մարդկությունը ի զորու է դիմակայել վայրագությանն ու բարբարոսությանը: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի դա չկրկնվի»: