Ժան-Իվ Շարլյեն լքել է Veon հեռահաղորդակցության հոլդինգի գործադիր տնօրենի պաշտոնը: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում, փոխանցում է «Գազետա»-ն: Նշվում է, որ Շարլյեն ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում երեք տարի է անցկացրել: Նրա հեռանալու պատճառները չեն նշվում:

Ինչպես հայտնի է դարձել, գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Ուրսուլա Բերնսը: Նա ղեկավարում էր Veon-ի դիտորդական խորհուրդը 2017 թվականի հուլիս ամսից: Անցումային շրջանում օպերացիոն տնօրենի պարտականությունները կստանձնի հոլդինգի խոշորագույն շուկաների ղեկավար Շել Մորտեն Յոնսենը: