Ստամբուլի Բաղջըլար թաղամասում անխիղճ հայրը զայրացել է արտասվող 6 ամսական երեխայի վրա եւ սպանել նրան՝ կաթի շշով հարվածելով երեխայի գլխին։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը դեպքի վայրում պարզել է, որ գիշերը երեխան արտասվել է, իսկ հայրը կաթի շշով հարվածել է երեխայի գլխին, ով այլեւս ձայն չի հանել։ Հայրը չի մտածել, որ երեխան մահացել է եւ հանգիստ քնել է։
Առավոտյան մայրը նկատել է, որ երեխան անշարժ է եւ զանգահարել է աշխատանքի գնացած ամուսնուն, ով ստիպել է կնոջը՝ ոչ մեկին չասել երեխայի մահվան մասին, սակայն մայրն անմիջապես ահանզանգել է ոստիկանություն։





























