Nord Stream 2 ընկերությունը ստացել է գերմանական տնտեսական գոտում «Հյուսիսային հոսք 2» հատվածի շինարարության համար։ Այդ փաստաթուղթը, որը տրվել է ծովագնացության եւ հիդրոգրաֆիայի դաշնային գերատեսչության կողմից, «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության համար վերջին պայմանն էր, հաղորդում է DW-ն։

«Մենք ուրախ ենք, որ այժմ ստացել ենք բոլոր անհրաժեշտ թույլտվությունները 85 կիլոմետր երկարությամբ գերմանական հատվածի համար»,- ասել է ընկերության մենեջեր Յենս Լանգեն, որը պատասխանատու էր թույլտվությունների ստացման համար։ Հունվարի վերջին գերմանական Շտրազլունդ քաղաքի խորհուրդը թույլատրել էր ԳԴՀ տարածքային ջրերում եւ Գրայֆսվալդի մերձակայքում՝ Լյուբմինի շրջանի ցամաքային մասում գազատարի շինարարության եւ շահագործման համար։

Նախագծի մյուս անդամ երկրներում՝ Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում եւ Դանիայում այդ գործընթացը եւս ընթանում է ժամանակացույցի համաձայն, նշել են ընկերությունից։ Ակնկալվում է, որ հաջորդ անհրաժեշտ թույլտվությունները կստացվեն առաջաիկա ամիսներին, ինչն էլ հնարավորություն կտա 2018թ. սկսել գազատարի շինարարությունը։