Պենտագոնը ոչ մի ապացույց չի տեսնում, որ Իրաքի իշխանությունները պատրաստվում են Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համալիրներ գնել: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարությամբ մի խումբ երկրների կողմից Իրաքում եւ Սիրիայում իրականացվող Inherent Resolve (անսասան վճռականություն) գործողության հրամանատարության ներկայացուցիչ, ռազմաօդային ուժերի բրիգադի գեներալ Էնդրյու Քրոֆթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գեներալին խնդրել են մեկնաբանել այն տեղեկությունը, թե Իրաքը պատրաստվում է Ռուսաստանի Դաշնությունից գնել C-400: «Ես տեսել եմ դա (ձեռքբերման մասին հաղորդագրությունները) միայն բաց աղբյուրներում, լրատվամիջոցներում: Ես չեմ տեսնում որեւէ ապացույց, որ դա տեղի կունենա: Դա շատ թանկ եւ բարդ համակարգ է», - ընդգծել է Քրոֆթը` հավելելով, որ այս հարցում որեւէ մեկը չի խորհրդակցել է իր հետ:




























