ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրությունը պայմանավորված կիբեր տարածությունում վնասակար գործունեության հետ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Ըստ Սպիտակ տան՝ 2015 թվականի ապրիլի 1-ին նախագահի 13694 հրամանագրով Միացյալ Նահանգներում արտակարգ դրություն էր հայտարարվել:

2016 թվականի դեկտեմբերի 28-ին նախագահը 13757 հրամանագիրը ստորագրեց, թիվ 13694 որոշմամբ հայտարարված արտակարգ դրության հետ կապված լրացուցիչ միջոցների ընդունման մասին:

Համաձայն այն փաստի, որ այս չարամիտ կիբեր գործունեությունը դեռեւս լուրջ սպառնալիք է Միացյալ Նահանգների համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է 2015 թվականի ապրիլի 1-ին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը: