Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում սողանքների հետեւանքով 267 մարդ է զոհվել: Ավելի վաղ հաղորդվում էր 160 զոհերի մասին:

Մեկ օրում տարածաշրջանում գրանցվել է տեղումների ամսական նորման` 800 միլիմետր, գրում է ՌԻԱ Նովոստին:

Միայն Տերեզոպոլիս քաղաքում, որը Ռիոյից 90 կմ հյուսիս է գտնվում զոհվել է 130 մարդ: Ավելի քան երկու հազարը մնացել են անօթեւան: