2010 թվականին ոչ սեփական մահով կյանքին հրաժեշտ տված լրագրողների թիվն աշխարհում եղել է 97 մարդ: Նրանցից 85-ն ուղղակիորեն սպանվել են, 8-ը զոհվել են փոխհրաձգության տակ ընկնելուց, 4-ը` դժբախտ պատահարներից: Այդ մասին ասվում է International News Safety Institute, INSI կազմակերպության հաղորդագրությունում: 2010-ին լրագրող է զոհվել 30 երկրներում: ԶԼՄ-ների ներկայացուցիչներ առավել շատ զոհվել են Պակիստանում` 16 մարդ: Արեւմտյան կիսագնդում լրագրողների աշխատանքի համար ամենավտանգավոր երկրներն են համարվում Մեքսիկան ու Հոնդուրասը, որտեղ 2010-ին 10-ական լրագրող է զոհվել, գրում է ՌԻԱ Նովոստին:

INSI տվյալներով, աշխարհում լրագրողների յուրաքանչյուր տասը սպանողից միայն երկուսն են ենթարկվում պատասխանատվության: