ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբերությամբ սպասում է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ըն-ի հետ հանդիպմանը, սակայն չի կարողանում մեղմացնել ճնշումը եւ պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Այս մասին քաղաքական գործիչը գրել է թվիթերյան իր էջին, փոխանցում է «Գազետա»-ն:

«Երկար տարիների եւ բազմաթիվ վարչակազմերի ընթացքում բոլոր ասել են, որ Կորեական թերակղզում խաղաղության եւ ապամիջուկայնացման որեւէ հնարավորություն չկա: Այժմ մեծ հավանականություն կա, որ Կիմ Չեն Ընը կանի այն, ինչը ճիշտ է իր ժողովրդի եւ մարդկության համար: Ես անհամբերությամբ սպասում ենք մեր հանդիպմանը»,- գրել է Թրամփը:

Նա հաստատել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը տեղեկացրել է իրեն Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման մասին: «Միեւնույն ժամանակ, ցավոք սրտի, անհրաժեշտ է ամեն կերպ պահպանել առավելագույն պատժամիջոցները եւ ճնշումը»,- հավելել է Թրամփը: