Մարտի 29-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի գլխավորած պատվիրակությունը:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման արարողությունը տեղի կունենա նույն օրը, որին կհաջորդեն նախարարների դեմ առ դեմ հանդիպումը եւ ընդլայնված կազմով բանակցությունները:

Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս: