Հնդկական Larsen & Toubro (L & T) ընկերությունը Հայաստանում անցկացվող ArmHitec-2018 զենքի եւ պաշտպանական սպառազինությունների միջազգային ցուցահանդեսում առանձին տաղավարով է ներկայացված:
NEWS.am-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ սա Հնդկաստանի ամենախոշոր մասնավոր ընկերությունն է:
«Մենք արտադրում ենք ամենալայն գործածության 250 տեսակի արտադրանք՝ տորպեդային համակարգերի սուզանավերի նավաշինությունից մինչեւ հրթիռների սարքեր: Մենք ունենք 7 գործարան, որտեղ աշխատում է ավելի քան 3 հազար աշխատող: Ընկերության շրջանառությունը կազմում է 17 միլիարդ դոլար», - ասել է ընկերության ներկայացուցիչը` չցանկանալով նշել իր անունը եւ պաշտոնը:
Ընկերությունն առաջին անգամ է ներկայացված Երեւանի ցուցահանդեսում: «Մենք հուսով ենք համագործակցել հայկական կողմի եւ մատակարարների հետ: Հայկական կողմը հետաքրքրություն է ցույց տվել», - ասել է ընկերության ներկայացուցիչը:



























