Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հունվարի 13-ի կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ 2011 թ. վարկերի տոկոսադրույքները կնվազեն եւս 2-3 տոկոսով։ Նրա խոսքով՝ սա ունիկալ իրավիճակ է ու երբեւէ Հայաստանի ֆինանսական շուկայում նման նպաստավոր իրավիճակ չի ստեղծվել։

Ըստ վարչապետի՝ հիմա բանկերն են հաճախորդ փնտրում, որ վարկ տան, քանի որ բավականաչափ ռեսուրսներ ունեն։  Սակայն, Տ. Սարգսյանի կարծիքով, անհրաժեշտ է նաեւ սովորեցնել տնտեսվարողներին, հատկապես փոքր բիզնեսի ներկայացուցիչներին, թե ինչպես պետք է բարձրացնել վարկունակությունը։