«Թուրքական հոսք» խողովակաշարի շինարարական աշխատանքները կատարվում են ժամանակացույցով, եւ մայիսին կավարտվի նրա առաջին գծի տեղադրումը: Այս մասին լրագրողներին ասել է «Գազպրոմի»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է առաջին գծին, արդեն կառուցվել է 827 կմ եւ մայիսի առաջին տասնօրյակում մենք կավարտենք գազատարի առաջին գծի տեղադրումը: Մնում է կառուցել ընդունող տերմինալը եւ երկրոդ գիծը: Այնպես, որ ամեն ինչ ըստ ծրագրի է ընթանում», - լրագրողներին ասել է նա:

2017-ի մայիսին «Գազպրոմը» Սեւ ծովի ռուսական ափի մոտ սկսկել էր «Թուրքական հոսք» խողովակաշարի ծովային հատվածի շինարարությունը:

Նախագծով նախատեսվում է խողովակաշարը կառուցել  Սեւ ծովով մինչեւ Թուրքիայի եվրոպական մասը եւ այնուհետ դեպի Հունաստանբի սահմանը:

Առաջին գիծը նախատեսված կլինի թուրքական շուկայի համար, երկրոդը՝ հարավային եւ հարավարեւելյան Եվրոպայի գազամատակարարման համար: Յուրաքանչյուր գծով տարեկան 15.75 մլրդ խորանարդ մետր գազ կմատակարարվի: