ԱՄՆ-ի Փոստային ծառայության վնասները կազմում են միլիարդավոր դոլարներ, այն պատճառով, որ Amazon ինտերնետային առեւտրի ընկերությունը հարկերը լիարժեք չի վճարում: Համապատասխան հաղորդագրությունը երեքշաբթի Twitter-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես ճիշտ եմ, որ ԱՄՆ Փոստային ծառայությունը Amazon-ի վրա հսկայական ֆինանսական միջոցներ է ծախսում», - գրել է նախագահը:
Նա նշել է, որ ընկերությունը պետք է վճարի այդ ծախսերը եւ դրանք չպետք է վճարեն ամերիկացի հարկատուները:
Վերջին օրերին Թրամփը ավելի հաճախ է քննադատում ամերիկյան խոշորագույն ընկերությանը, որը համացանցով ապրանքներ եւ ծառայություններ է վաճառում, ինչը ֆոնդային բորսաներում նրա արժեքորոշման նվազեցման գործոններից մեկն էր դարձել:
Սպիտակ տան սեփականատերը բազմիցս մեղադրել է Amazon-ին հարկերը լիարժեք չվճարելու համար, իսկ ԱՄՆ փոստային ծառայությունը իբրեւ թե խոշոր կորուստներ է կրում այդ պատճառով: Երկուշաբթի Amazon- ի բաժնետոմսերը բորսաներում նվազել են 5,21 տոկոսով՝ մինչեւ 1,371 դոլար:



























