Եթե Հայաստանը թույլ տա, որ նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններն ընդունվեն ներկայացված բովանդակությամբ, դա լուրջ վտանգ կդառնա նաեւ ղարաբաղյան հակամարտության համար: Այդ մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը՝ Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 15-ին կայացած հայտարարությունների ժամին: Ըստ Սաֆարյանի՝ Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ տարվող քննարկումները լավ են, բայց ոչ բավարար: «Արձանագրությունները պետք է դրվեն հանրավքեի, զուգակցելով նախագահի վստահության հարնրաքվեով: Զուգահեռ քննարկվի նաեւ Ազգային Անվտանգության Խորհրդի նիստում»,- նշեց Սաֆարյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն իր հերթին նշեց, որ «Ժառանգությունը կողմ լինելով դիվանագիտական հարաբերոթյունների հաստատմանը, նախեւառաջ Հայաստանի ապաշրջափակմանը, փաստում է, որ կան կետեր, որոնք հակասում են Հայաստանի ազգային շահերին»: Լարիսա Ալավերդյանը նաեւ դիմեց բոլոր պատգամավորներին ՝ հանդես գալու միասնական հայտարարությամբ, որ արձանագրությունները պետք է ենթարկվեն արմատական փոխոխությունների:




























