«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Արտաշավան-Աշտարակ» ջրատարի վթարի հետեւանքով, ս.թ. ապրիլի 4-ին ժամը 16.00-ից մինչեւ ապրիլի 6-ը ժամը 04.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի` Մ․Մաշտոցի, Թամազյան, Նարեկացու մի հատվածի, Վ․ Պետրոսյան, Խորենացի փողոցների, Պ․Պռոշյան փող. 10 շենքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



























