Ապրիլի 4-ին պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովը տրանսպորտային միջոցների վրա համարանիշերի բացակայության համար տուգանքներին վերաբերող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն ուղարկել է վերանայման:
Օրինագիծը պատրաստվել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի կողմից: Վերջինս, մասնավորապես, առաջարկում է տարբեր տուգանքներ կիրառել այն դեպքում, եթե ավտոմեքենայի վրա բացակայում է մեկ կամ երկու համարանիշը, քանի որ, ըստ նրա, դրանք երկու տարբեր վարչական իրավախախտումներ են:



























