Ապրիլի 4-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը վերջնամշակման ուղակեց «Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը վերաբերում է ավտոմեքենայից աղբը թափելու եւ օրվա գիշերային ժամերին անդորրը խանգարելու համար տուգանքներին:

Առաջարկը ներկայացրել էր Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Պատգամավորը, մասնավորապես, առաջարկում էր տուգանքը բարձրացնել նվազագույն աշխատավարձի 5-ապատիկից մինչեւ 10-ապատիկ: