Ամերիկյան AMC Entertainment Holdings Inc. ընկերությունը ստացել է Սաուդյան Արաբիայում կոմերցիոն կինոթատրոն բացելու առաջին լիցենզիան, հաղորդում է Bloomberg–ը։ 

Համաձայն այդ լիցենզիոն համաձայնագրի՝  առաջիկա 5 տարվա ընթացքում երկրում կարող են բացվել շուրջ 40 կինոթատրոն, իսկ մինչեւ 2030 թվականը՝ եւս 60–ը։ 
Ընդ որում, գործակալությունը նշում է, որ այդ դեպքում պահպանողական Սաուդյան Արաբիայում պետք է լուծել այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ կինոթատրոններում կանանց եւ տղամարդկանց կողք կողքի նստելը, ինչպես նաեւ ֆիլմերի թեմաները որոշելը։