Թրամփի վարչակազմը մտադիր է հաստատել Սաուդյան Արաբիային ավելի քան 1,3 մլրդ դոլարի հրետանային գործիքների վաճառքը, հաղորդում է AP-ն:
Պետդեպարտամենտը հաղորդել է, որ վարչակազմը Կոնգրեսին հայտնել է, որ մտադիր է հաստատել վաճառքը: Օրենսդիրները 30 օր կունենան գործելու, եթե ուզում են կասեցնել վաճառքը:
Նախատեսվում է շուրջ 180 «Փալադին» հաուբիցային համակարգերի վաճառքը:




























