Ճանապարհների նորոգման համար 8,8 միլիարդ դրամ (մոտ 24 միլիոն դոլար) է հատկացվել: Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։

Նորոգման ենթակա ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 176,1 կմ։ Աշխատանքները կիրականացվեն ճանապարհային 21 հատվածներում։