Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 15-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի՝ Եվրամիությանը ասոցիացվելու երկկողմ բանակցությունների մանդատ է ստացել: Այդ մասին հայտարարել է Եվրամիությունում նախագահող Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը:

Նրա խոսքերով, ԵՄ 27 երկրների արտգործնախարարների խորհուրդը միաձայն հաստատել է մանդատի տրամադրումը՝ հարավկովկասյան երկրների հետ բանակցություններ սկսելու կապակցությամբ:

Իր հերթին ԵՄ ընդլայնման գծով կոմիսար Օլի Ռենը հայտարարել է, թե Եվրամիությունը մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ՝ երկկողմ եւ բազմակողմ ուղղություններով: