Թուրքիայի Աֆյոնքարահիսարում տանը ամուսնու հետ վիճաբանելուց հետո տնից հեռացած մոր պատճառով 7 ամսական երեխան սովից մահացել է։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Աֆյոնքարահիսարում Գյուլջան Գ.–ն դեռեւս անհայտ պատճառներով վիճել է ամուսնու հետ եւ 7ամսական երեխային թողնելով տանը՝ հեռացել։ Ամուսինն իր հերթին հեռացել է տնից։

Մայրը 3 օր անց վերադարձել է տուն եւ մահացած գտել երեխային։

Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ երեխան սովից է մահացել։ Ոստիկանները ձերբակալել են երեխայի ծնողներին։