Բալթիկ ծովում ուղղաթիռ է կործանվել, որում եղել է անձնակազմի 2 անդամ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունում աղբյուրին: Հայտնաբերվել է զոհվածներից մեկի մարմինը:
ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ ծովն է ընկել ռուսական Կա-29 ռազմական ուղղաթիռը: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հիմա Բալթիկ ծովում ընթանում են ռուսական նավատորմի վաժանքները, որոնց ընթացքում ավիացիա է օգտագործվում: Կա-29-ը նավային ռազմատրանսպորտային ուղղաթիռ է:




























