«Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվող Աժ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն, որտեղ նրան ծանոթացրել են 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների քրեական գործով կատարված մի շարք փորձաքննությունների եզրակացություններին:

Հիշեցնենք, որ մեկ տարուց ավելի ընդհատակում գտնվող Խաչատուր Սուքիասյանը ինքնակամ իրավապահներին ներկայանալուց հետո կալանավորվել էր, սակայն հետո նրա խափանման միջոցը փոխվել էր եւ նա ազատ էր արձակվել: Գործարարը մեղադրվում է մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: