ԱՄՆ-ն Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությանը կմիանա պայմանների «էական բարելավման» դեպքում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Թրամփի թվիթը հայտնվել է հանրապետական սենատորներին նրա անսպասելի հայտարարությունից մի քանի ժամ հետո, երբ հայտնել էր, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, միանա ՏԽԳ-ին եւ հրահանգել է բանակցությունները վերականգնել, փոխանցում է Reuters-ը:
«ԱՄՆ-ն ՏԽԳ-ին կմիանա միայն այն դեպքում, եթե գործարքը զգալիորեն բարելավվի նախագահ Օբամային առաջարկվածի համեմատությամբ: Մենք արդեն ՏԽԳ 11 երկրներից 6-ի հետ երկկողմ համաձայնագրեր ունենք, եւ աշխատում ենք այդ երկրներից խոշորագույնի՝ Ճապոնիայի հետ, որը երկար տարիներ մեր առեւտրին ուժգին հարվածել է»,- նշել է նա:



























