Բալթիկ ծովի ջատարածքում ռուսական Կա-29 ուղղաթիռի կործաման հետեւանքով անձնակազմի երկու անդամն էլ զոհվել են, երկուսն էլ փորձարկող-օդաչուներ են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Բալթիական նավատորմի մամուլի ծառայությանը:

«Ուղղաթիռը կառուցող ձեռնարկության երկու փորձարկող-օդաչուներից բաղկացած անձնակազմը զոհվել է»,- հստակեցրել են մամուլի ծառայությունից:

Ուղղաթիռը կործանվել է ապրիլի 12-ին, Մոսկվայի ժամանակով 23:30-ին գիշերային փորձնական թռիչքներ կատարելիս: Թռիչքն իրականացվել է եղանակային  սովորական պայմաններում, հստակեցրել են Բալթիական նավատորմի մամուլի ծառայությունից: Արտակարգ պատահարի վայրում փրկարարական գործողություն է ընթանում: