Վրաստանը գտնում է, որ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հրթիռային հարվածներն «քաղաքացիական բնակչության դեմ քիմիական հարձակման» պատշաճ եւ անհրաժեշտ» արձագանքն են: Այս մասին նշված է  Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հայտարարությունում։

 «Քիմիական զենքի կիրառումն անընդունելի է, և մեղավորները պետք է պատժվեն»,-նշված է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում։