«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ 2018թ. ապրիլի 18-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ  զանգվածի ջրամատակարարումը՝ բացառությամբ Գայի պողոտայի 1, 6,18, 20, 22, 26, 28, 32 համարների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: