ՀՀ պաշտպանության նախարարությունում խորանում են հակասությունները նախարար Սեյրան Օհանյանի եւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի միջեւ: NEWS.am-ի տեղեկություններով, Խաչատուրովը հավակնում է զբաղեցնել նախարարի աթոռը, հատկապես մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ գլխավոր շտաբի պետը լուրջ ծառայություն մատուցեց իշխանություններին՝ համակարգելով ուժայինների հարձակումը ժողովրդի վրա: Նրան դեռ այն ժամանակ էին խոստացել նախարարի աթոռը, բայց Խաչատուրովին բաժին հասավ միայն գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Իսկ հիմա նա անընդհատ հիշեցնում է իր ծառայությունների մասին, ավելին, հրաժարվում է զինվորական հարգանքի՝ կանոնադրությամբ նախատեսված վերաբերմունքի արժանացնել նախարարին: Խաչատուրովի վարմունքն այնքան անտանելի է դարձել, որ Սեյրան Օհանյանը տեւական ժամանակ է, ինչ հրաժարվում է մտնել նախարարության վարչական շենքի մի մասը զբաղեցնող գլխավոր շտաբի տարածք, իսկ հանձնարարությունները հաղորդում է իր մյուս տեղակալների միջոցով:
Խաչատուրովը նաեւ մտադիր է Պնախարարի առաջին տեղակալի պաշտոնում (որն ազատվել է Մանվել Գրիգորյանին աշխատանքից ազատելուց հետո) նշանակել տալ իր տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին, ինչին Սեյրան Օհանյանն ամեն կերպ հակառակվում է:



























