Այսօր` սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի քառօրյայի նիստում վերջապես պատգամավորների դատին է ներկայացվելու ԱԺ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցը: Այդ նիստին հրավիրվելու են նաեւ հանձնաժողովի այն անդամները, որոնք ԱԺ պատգամավոր չեն:

Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը առանձին-առանձին կանչում է հանձնաժողովի անդամներին եւ առաջարկում, որ առանց կարդալու ստորագրեն 140 էջանոց զեկույցի տակ: Ի դեպ, երեկ հանձնաժողովի անդամ, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը հայտարարություն է տարածել, որով անընդունելի է համարել Սամվել Նիկոյանի նման գործելաոճը: