Մոսկվայի հարավում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Երեք երիտասարդների դանակի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Դուբլինյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդել են ականատեսները:

Երբ դեպքի վայր է ժամանել ոստիկանության ջոկատը, հայտնաբերել են միայն դանակահարվածներին: Երիտասարդներն ասել են, որ բախում են ունեցել 5 հոգուց բաղկացած այլ խմբի հետ: Կռվի թեժ պահին ախոյանները հանել են դանակները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: