ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը չի պատրաստվում մեկնաբանել Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացվելու գործընթացը, որի ամենամոլի ջատագովներից մեկն է։
«Չեմ ուզում 2011 թվականին եւս քննարկել այն ամբողջ գործընթացը, որով ուղեկցվեց միջազգային կրթական ծրագրերի իրականացումը Հայաստանում թույլատրելու մեր ցանկությունը։ Բացի այդ, տարեվերջյան ասուլիսում ես արդեն բարձրաձայնել եմ, որ ներում եմ շատ ու շատ մարդկանց՝ այս առումով արված շատ ու շատ արտահայտություններ»,- այսօր՝ հունվարի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախարարը։
Նշենք, որ 2010-ի դեկտեմբերի 22-ին Հայաստանի խորհրդարանը 69 կողմ, 1 դեմ ձայներով ընդունեց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը ենթադրում է երկրում օտարալեզու դպրոցների բացում:
Օրինագծին դեմ էին քվեարկել անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, իսկ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները չէին մասնակցել քվեարկությանը:





























