Ամերիկայի հայկական համագումարը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ առաքելական եկեղեցու Արեւելյան եւ Արեւմտյան թեմերի առաջնորդները նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով ստիպել Թուրքիային՝ ապաշրջափակել Հայաստանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմաների:
Ամերիկահայերը Միացյալ Նահանգների նախագահին կոչ են արել նաեւ հստակ եւ առանց այլեւայլությունների ճանաչել Հայոց ցեղասպանությունը:




























