Մոսկվայի  օդանավակայանների կանգառները կազատվեն անօրինական տաքսիստներից: Այս մասին հայտարարել է  Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը` քաղաքի տրանսպորտային խնդիրներին նվիրված նիստի ժամանակ:

Այս խնդրի լուծման համար քաղաքապետն առաջարկել է ներգրավել նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցներին:

Սոբյանինը նշել է, որ հիմա օրինական տաքսիները չեն կարող հավասար կերպով մրցակցել մասնավոր տաքսիների հետ, որոնք հարկեր չեն վճարում եւ լուրջ քրեական հանցանք են գործում: Որպես խթան, քաղաքապետն առաջարկել է թույլ տալ օրինական տաքսիներին օգտվել հասարակական տրանսպորտի համար հատկացված գծերից:

«ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ, Մոսկվայի տրանսպորտի եւ կապի վարչության տվյալներով, ներկայումս մայրաքաղաքում  հաշվարկվում է 40 հազար տաքսի, որոնցից միայն 10 հազարն է համարվում գրանցված: