2011 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Վրաստանի հարկային նոր օրենսգիրքը։ Դրանով սահմանվող որոշ դրույթներ վերաբերում են նաեւ հայ գործարարներին։

Մասնավորապես՝ «ներմուծում» նշումով անցնող բոլոր բեռները/բեռնարկղերը վրացական մաքսային ծառայության կողմից ենթակա են 18 տոկոս ավելացված արժեքի հարկով հարկման: Նախկինում Վրաստանը մաքսային սահմանի վրա ԱԱՀ չէր գանձում։

Այն բեռները, որոնք կտեղափոխվեն որպես «արտահանում» կամ «տարանցում» չեն հարկվի (0%): Հատկանշական է, որ տարանցման համար որպես ժամկետ սահմանվել է 72 ժամը կամ 3 օր։ Նշենք, որ Հայաստանի մաքսային օրենսգրքով տարանցման ժամկետ է սահմանված մինչեւ 10 օրը։