Անկարան ողջունում է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հանդիպումը, ինչպես նաեւ աջակցում Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը, այդ հարցը կքննարկվի մայիսի 2-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սեուլ կատարելիք այցի ժամանակ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Գոհունակությամբ տեղեկացա Հյուսիսային եւ Հարավային Կորեաների առաջնորդների հանդիպման մասին։ Սա պատմական քայլ է կապերի խորացման եւ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ։ Հույս ունեմ այս գործընթացը հաջողությամբ կշարունակվի։ Մայիսի 2-ին Սեուլում կայանալիք Մուն Չժե Ինի հետ հանդիպման ժամանակ կքննարկեմ նաեւ այդ հարցը»,-գրել է Էրդողանի իր թվիթերյան էջում։

Կորեայի Հարավը եւ Հյուսիսը միջոցներ կձեռնարկեն գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված հարցերի ակտիվ լուծման համար (ֆոտո)

Կիմ Չեն Ընն առաջարկել է բժշկել վերքերը հարավկորեական զինվորներին գնդակոծելուց հետո

Հյուսիսային եւ Հարավային Կորեաների առաջնորդները ապառազմականացված գոտում սոճի են տնկել որպես խաղաղության խորհրդանիշ

Կիմ Չեն Ընը հույս է հայտնել, որ երկու Կորեաները կմիավորվեն

Տեղի է ունեցել Հարավային Կորեայի նախագահի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդի բանակցությունների առաջին ռաունդը