Հարավային Քալիֆորնիայի համալսարանի եւ ԱՄՆ Բանակի լաբորատորիայի գիտնականները ստեղծել են արհեստական ինտելեկտի համակարգ, որը զինվորներին թույլ է տալիս մարզել ուշադրությունը, հիշողությունը եւ ռացիոնալությունը: Սա 13 անգամ արագացրել է նրանց ուսուցումը, հայտնում է EurekAlert-ը:
Արհեստական ինտելեկտի տեխնոլոգիան կդառնա զինվորների ուսուցման համակարգի մասը, որը մարտիկներին թույլ կտա մոլորակի տարբեր վայրերում զանազան մարտերի մասին տեղեկությունները միավորել եւ մշակել: Դրանից զատ, նեյրոցանցը կկարողանա լինել ոչ միայն սովորեցնող տարր, այլեւ մարտի ժամանակ խորհրդատու՝ դրա օգնությամբ հնարավոր է խուսափել ռազմավարական սխալներից կամ տարվա եղանակին ու լանդշաֆտին հատուկ սխալներից:
Գիտնականներն օգտագործել են ծրագրավորվող կափույրային մատրիցաները՝ արհեստական ինտելեկտի ստեղծման միկրոչիպեր: Սա թույլ կտա դրանք ներկառուցել ռազմական տեխնիկային եւ զինվորների մարտական բաճկոններին, ինչպես նաեւ 10 անգամ կնվազեցնի էներգասպառումը:




























