Տաջիկստանի արեւելքում՝ լեռնային գետի մոտ, սելֆի անելու փորձի ժամանակ, երկու աղջիկները մահացել են: Այս մասին հաղորդում է հանրապետության արտակարգ իրավիճակների կոմիտեն:
Ըստ գերատեսչության՝ Դուշանբեի 19-ամյա բնակչուհին ընկել է Սուրխոբ լեռնային գետը եւ խեղդվել: Նրան օգնելու ժամանակ մահացել է նաեւ նրա ազգականը՝ 15-այա աղջիկը: Ողբերգությունը տեղի է ունեցել ապրիլի 28-ին:
Ապրիլի 29-ի առավոտյան փրկարարները գետից դուրս են հանել նրանց մարմինները եւ փոխանցել իրավապահներին:




























