Թուրքիայի Բուրսա նահանգի Յըլդըրըմի շրջանում Մեթեհան Յուրթօղլուն հարսանիքի առավոտ դանակի 16 հարվածով սպանել է հարսնացուհին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Մեթեհան Յուրթօղլուն հարսանիքի առավոտ գնացել է հարսնացուի՝ Գյուլու Յուրթօղլուի տուն եւ նրան մեղադրել իրեն դավաճանելու մեջ։ Հարսնացուն կատաղել է նման մեղադրանքներից, որից պատճառով վիճաբանություն է սկսվել։ Այդ ընթացքում Մեթեհանը մոտը պահած դանակով 16 տեղից հարվածում է հարսնացուին՝ մահացու վնասվածքներ հասցնելով։

Այնուհետ դուրս է եկել տնից եւ իրեն սպասող ընկերջն ասել․ «Նրան սպանեցի։ Հիմա թռչունի պես ազատ ու թեթեւ եմ ինձ զգում»։

Մեթեհան Յուրթօղլուն հայտնաբերվել եւ կալանավորվել է։ Նշվում է, որ նրա համար մեղադրող կողմը պահանջում է ցմահ ազատազրկում։