Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 30-ին, ժամը 19:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ծառը պոկվել է եւ ընկել Երեւան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները պոկված ծառի ճյուղը հեռացրել են «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայի վրայից եւ տեղափոխել այն ոչ երթեւեկելի հատված:

Տուժածներ չկան: