Ճապոնիայի արդարադատության նախարար Յոկո Կամիկավան ներողություն է խնդրել, որ ոստիկանությունը 23 օր չի կարողացել բռնել փախստակ հանցագործին։ Այս մասին հայտնում է Life.ru –ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները։
Նշում են, որ Տացումա Խիրաոն փախել է Էխիմե պրեֆեկտուրայի բանտից ապրիլի 8-ին։ Տղամարդը, որը դատապարտված էր ազատազրկման գողության համար, փախուստից ութ ժամ հետո հաջողացրել էր մեքենա առեւանգել, որն այնուհետեւ թողել էր։ Չարագործի որոնումներով զբաղվում էին ոստիկանության 15 հազար աշխատակիցներ, բայց նրանց ջանքերը ապարդյուն էին անցել։
Պարզվել է, որ 27-ամյա փախստակը այդ ամբողջ ընթացքում թաքնվում էր լքված տներից մեկի վերնահարկում։ Ընդ որում ապրիլի 24-ին Խիրաոն հաջողացրել էր աննկատ տեղափոխել Հիրոսիմա քաղաք, միաժամանակ առեւանգելով մոտոցիկլետ։ Փորձառու գողին պատահաբար է հաջողվել բռնելլ ։ Ոստիկանություն էին զանգահարել ինտերնետ- սրճարանի աշխատակիցները, որոնց կասկածելի էր թվացել այցելուի անձը։
Ճապոնական Արդարադատության նախարարը շեշտել է, որ այդ պատմությունից հետո կիրականացվեն ստուգումներ, որոնց արդյունքներով կմշակվեն միջոցառումներ «ապագայում նման բաների կրկնությունը կանխելու համար»։




























