Իրանը Թուրքիայի հետ սահմանին բետոնե պատեր է տեղադելու, որպեսզի կանխարգելի քուրդ զինյալների շարժը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet թերթը։

Իրանը ավելի վաղ Թուրքիայի հետ սահմանին երկու կիլոմետրը մեկ տեղադրել էր զինվորական հենակետեր՝ թույլ չտալու համար PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) իրանական թեւի ՝ PJAK-ի, անցուդարձը սահմանով։ Իսկ այժմ Իրանը Իրան-Թուրքիա 454 կիլոմետրանոց սահմանագծի որոշ հատվածներում բետոնե պատեր է տեղադրելու։

Այս լուրը անհանգստության ալիք է բարձրացրել սահմանակից գյուղերի բնակիչների մոտ, ովքեր ասում են, որ դրանով կկտրեն իրենց շփումները սահմանից այն կողմ ապրող բարեկամների հետ։