Ապրիլի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1997 թ. ծնված Վահե Աթոյանը:
Ոստիկանության ծառայողների միջոցառումների շնորհիվ ապրիլի 29-ին, ժամը 16.30-ին, Վ.Աթոյանը ներկայացել է բաժին եւ բացատրություն տվել, որ ապրիլի 25-ի ժամը 10.00-ից մինչեւ ապրիլի 29-ը ինքը գտնվել է Երեւան, Գյումրի, Վանաձոր եւ Իջեւան քաղաքներում ու մասնակցել է հանրահավաքներին:




























