Անգլիացի գրող Ջոան Ռոուլինգի երկրպագուները կապ են տեսել բրիտանական արքայազն Ուիլյամի եւ դքսուհի Քեյթի երրորդ որդու եւ փոոթերիանայի հերոսների՝ Ուիզլի կախարդների ընտանիքի միջեւ, հաղորդում է The Independent-ը:

Երբ հայտարարվեց նորածնի անունը, Twitter-ում Հարի Փոթերի Pottermore պաշտոնական կայքում հայտնվեց հաղորդագրություն. «Լուի Արթուր Չարլզ, քեզ անվանել են երեք մեծանուն Ուիզլիների պատվին»:

Louis Arthur Charles, you were named after three iconic Weasleys… #RoyalBabyName https://t.co/vDMPDGU8yh

— Pottermore (@pottermore) 27 апреля 2018 г.

Այս արտահայտությունը հղում է Հարի Փոթերի խոսքերին, որոնք նա ասել է իր որդուն. «Ալբուս Սեվերուս, քեզ անվանել են Հոգվարթսի երկու մեծանուն տնօրենների պատվին»:

Հրատարակությունը գրում է, որ Արթուրը Ուիզլի ընտանիքի ղեկավարի անունն է, իսկ Չարլը՝(Չարլզ) նրա երկրորդ որդին է: Լուի Ուիզլին գրքում չի հիշատակվում եւ լույս աշխարհ է գալիս միայն իրադարձությունների ավարտից հետո: Նա Արթուրի ավագ որդու՝ Ուիզլի Բիլլի երրորդ եւ ամենափոքր երեխան է:

Ապրիլի 27-ին հայտնի դարձավ, որ արքայազն Ուիլյամի եւ դքսուհի Քեյթի երրորդ որդու անունը Լուի Արթուր Չարլզ է: