Մայիսի 1-ին, ժամը 16:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Astra G մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Գ.):




























