Ճապոնիան կրկին բողոք է հայտնել Կորեայի Հանրապետությանն այն առնչությամբ, որ Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժե Ինի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ապրիլի 27-ին կայացած հանդիպման ժամանակ մատուցվել է վիճելի Տակեսիմա (Տոկտո) կղզիների պատկերով աղանդեր, փոխանցում է NHK հեռուստաալիքը։
Նշվում է, որ բողոքը փոխանցվել է Տոկիոյում Հյուսիսային Կորեայի դեսպանատանը։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը արդեն նմանատիպ բողոք էր ներկայացրել մինչեւ գագաթաժողովի անցկացումը։ Տոկիոն պահանջել է հեռացնել աղանդերը մենյուից։
Տոկիոն հաստատում է, որ Հարավային Կորեան անօրինական օկուպացրել է այդ տարածքները, որոնք մտնում էին ճապոնական կայսրության կազմում 1905 թվականին։ Հարավկորեական իշխանությունները, ինչպես Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը, իրենց հերթին հայտարարել են, որ այդ փոքր արշիպելագը պատմականորեն միշտ մտել է Կորեայի կազմի մեջ։
Ճապոնացիները բարկացել են հարավկորեացիների վրա Կիմ Չեն Ընի համար նախատեսված աղանդերի պատճառով




























