Հանրապետության հրապարակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց սկսվել է Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի հրավիրված պիկետը: Բողոքի ակցիայի նպատակն է Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի ուշադրությունը հրավիրել Հայաստանում քաղբանտարկյալների գոյության փաստի վրա: վերջինս հանգրվանել է հենց «Արմենիա Մարոիթ» հյունաոցում:
Հյուրանոցի դիմաց հավաքված Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներն ու համակիրները վանկարկում են «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ամոթ», «Սերժիկ հեռացիր» կարգախոսները: Նրանց ձեռքին կան քաղբանտարկյալների նկարներով պաստառներ:
Ակցիան խաղաղ է ընթանում, քանի որ ոստիկանները որեւէ կերպ չեն խոչընդոտում այն: Ակցիային ներկա են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:





























